Церковь Св. Трдата

Фотографии достопримечательностей Армении с комментариями

Модераторы: polifem, Albert

Церковь Св. Трдата

Сообщение ArmHunter » Сб апр 18, 2015 10:53 am

Изображение
Սուրբ Տրդատ եկեղեցի ,Գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում`
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած Տրդատ Գ թագավորի անունը հավերժացնող Ս. Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000թ.ամերիկահայ բարերարներ Գալուստ և Էմմա Սողոյանների ֆինանսավորմամբ։ Ս. Տրդատ եկեղեցին օծվել է 2000թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն` իրենց փոքրիկ գմբեթներով։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով։ Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները։ Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի»։
Изображение
Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000թ.», իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000թ.»։ Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է. «Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.»։ Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան` կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.«Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ.Տ Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց. յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան Հայոց. Ճարտարապետ Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան. Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի 2000թ., կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.»։
Изображение
Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա` եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար։ Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ։ Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է` օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը։
Изображение
охота — это… это когда ей охота и тебе охота — вот это охота! а когда с ружьем по лесу — это так стрелялки ;-)))
Аватара пользователя
ArmHunter
Старожил форума
Старожил форума
 
Сообщения: 659
Зарегистрирован: Вс июн 30, 2013 12:12 am

Re: Церковь Св. Трдата

Сообщение Artur » Сб апр 18, 2015 10:59 am

Классные фотографии!
Изображение
Аватара пользователя
Artur
Site Admin
Site Admin
 
Сообщения: 7076
Зарегистрирован: Пт май 14, 2010 2:01 pm
Откуда: ARMENIA

Re: Церковь Св. Трдата

Сообщение polifem » Сб апр 18, 2015 11:12 am

Молодца! :)
People who are willing to give up freedom for the sake of short term security, deserve neither freedom nor security.....
Benjamin Franklin
Аватара пользователя
polifem
Главный модератор форума
Главный модератор форума
 
Сообщения: 8506
Зарегистрирован: Сб май 15, 2010 10:47 am
Откуда: СССР


Вернуться в Достопримечательности Армении



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2